
Ուղիղ կապի ժամանակ Վլադիմիր Պուտինը պատասխանել է իր իրավահաջորդի մասին հարցին, գրում է РИА Новости-ն:
Նրա խոսքով՝ պետության ղեկավարի վերաբերյալ որոշումը միշտ Ռուսաստանի քաղաքացիներինն է:
Ինչպես ավելացրել է ՌԴ ղեկավարը, իր պատասխանատվությունն է նախագահի թեկնածուների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել: Երբ ժամանակը գա, հնարավոր կլինի ասել, թե ով է արժանի, եզրափակել է նա: