ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ ուղիղ կապի ժամանակ DDoS-հարձակում է տեղի ունեցել թվային հակամարգերի վրա, որոնց օգնությամբ իրականացվում է միջոցառումը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտնել է ծրագրի հաղորդավարուհի Եկատերինա Բերեզովսկայան:
«Վլադիմիր Վլադիմիրովիչ, ինձ հենց նոր հուշեցին, որ հենց այնպես չէ, որ մեր կապը վատն է եղել: Բանն այն է, որ մեր թվային համակարգերի դեմ այդ վայրկյաններին հզոր DDoS հարձակում է տեղի ունեցել»,- ասել է հաղորդավարուհին: