Ադրբեջանցի գործ անողները գաղտնի խոսացել են, որ հայերի մեքենաները զակատեն. hraparak.am
Advertisement 1000 x 90

Ադրբեջանցի գործ անողները գաղտնի խոսացել են, որ հայերի մեքենաները զակատեն. hraparak.am

Վրաստանում ադրբեջանցիները, ադրբեջանցի գործ անողները իրենց մաքսային մարմիններում գաղտնի խոսացել են, որ հայերի մեքենաները զակատեն, այսինքն՝ մնա կոնտենյերում, որ հայը այդպես էլ չկարողանա իր մեքենան վաճառել։ Այս մասին քիչ առաջ ՊԵԿ շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, մի շարք ավտոներկրողներ, բեռնափոխադրողներ հավաքվել են ՊԵԿ շենքի մոտ, բարձրաձայնում են իրենց ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ։

«Հայի ավտոները արդեն քանի ամիս է մնացել են Փոթի ու Բաթումի։ Էլ չենք ասում, թե այստեղ մարդկանց վրա ԵԱՏՄ փոփոխություններից հետո ինչքան մեքենա է մնացել։ Հիմա մենք ուզում ենք խնդրենք ՊԵԿ ղեկավարին, թող Փաշինյանի հետ խոսի, բանակցեն, գոնե տեղափոխեն մինչեւ 2022 թիվը։ Մենք գոնե արդեն 2022-ից կարողանանք մեքենաները հաշվառումից հանենք։ Միայն այդ դեպքում մենք կերկվենք։ Հիմա փոխանակ մենք հարստանանք, ինչքան ադրբեջանցի գործ անող կա, սաղ հարստացան։ Ամսվա կտրվածքով միայն 5 մլն դոլարի ղեկ են տեղափոխում, հասկանու՞մ եք՝ ինչ թիվ է դա»,-ասաց Հովհաննիսյանը։

hraparak.am