Վրաստանում այսօրվանից չի գործի երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքը
Advertisement 1000 x 90

Վրաստանում այսօրվանից չի գործի երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքը

Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, այսօր՝ հունիսի 30-ի ժամը 23:00-ից երկրում չի գործի երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքը: Հաղորդում է aliq.ge-ն։

Տեղաշարժի արգելքը Վրաստանում գործում էր նախորդ տարվա նոյեմբերից: Մասնագետների կարծիքով՝ այս արգելքը լավագույն գործիքներից մեկն էր կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար: Այժմ, չնայած համաճարակային իրավիճակը դեռ ամբողջությամբ չի կայունացել, այնուամենայնիվ, ելնելով զբոսաշրջային սեզոնից, կառավարությունը որոշում է կայացրել չեղարկել սահմանափակումը:

Նշենք նաև, որ սահմանափակումը խախտող քաղաքացիները տուգանվում էին 2000 լարիով: Կառավարությունը օրեր առաջ որոշում կայացրեց զրոյացնել դեռ չմուծված տուգանքները:



Նման նյութեր