Չինաստանի ժողովուրդը «ջարդելու է» յուրաքանչյուրի գլուխը, ով կփորձի ստրկացնել իրենց: Այս մասին հայտարարել է Չինաստանի ղեկավար, Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Սի Ծինփինը: Այս մասին գրում է Analitik.am-ը:
«Չինացի ժողովուրդը պահպանում է արդարությունը և չի վախենում բռնությունից և սպառնալիքներից: Չինաստանի ժողովուրդն ունի ազգային հպարտության և վստահության ուժեղ զգացում: Չինացի ժողովուրդը երբեք չի ճնշել կամ ստրկացրել այլ ժողովուրդների: Նման բան չի եղել անցյալում, չկա հիմա ու չի լինի երբեք»,-ասել է նա:
Սի Ծինփինը հավելել է, որ Չինաստանի ժողովուրդը չի ընդունում արտաքին ուժերի կողմից իրենց ստրկացնելու ու ճնշելու փորձերը: Եվ ով համարձակվի դա անել, բախվելու է «Չինաստանի 1,4 միլիարդ քաղաքացիների միս ու արյան երկաթե պատին և ջարդուփշուր անի իր գլուխը»: