Մասնագետները կազմել են COVID-19-ի ախտանիշների ընդլայնված ցուցակ
Advertisement 1000 x 90

Մասնագետները կազմել են COVID-19-ի ախտանիշների ընդլայնված ցուցակ

The BMJ ամսագրում գիտնականները հոդված են հրապարակել, որում թվարկում են COVID-19-ի ախտանիշների լայն հավաքածում, որոնք, ըստ նրանց, թույլ են տալիս հայտնաբերել վարակը վաղ փուլում կամ թեթեւ ընթացքում:

ՌԻԱ նովոստիի հաղորդմամբ՝ պանդեմիայի սկզբում պաշտոնական իշխանությունները մարդկանց կոչ էին անում մեկուսանալ եւ թեստավորում անցնել, եթե ունեն բարձր ջերմություն, չոր հազր, համի եւ հոտի կորուստ: Սակայն շատերի մոտ այդ ախտանիշները բացակայում էին կամ հայտնաբերվում ուշ փուլում:

Այսպես, Մեծ Բրիտանիայում համի եւ հոտի կորստի մասին հայտնել է վարակվածների 70%-ը, հազի մասին՝ 63%-ը, բարձր ջերմության մասին՝ 45%-ը:

Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները Ալեքս Կրոզյեի գլխավորությամբ որոշել են կազմել ախտանիշների ընդլայնված ցուցակ:

Դրա համար նրանք վերլուծել են պաշտոնական միջազգային կազմակերպությունների փաստաթղթեր: Հեղինակների գնահատմամբ՝ պաշտոնական հավաքածու մեջ է մտնում՝ հազ, տենդ, համի եւ հոտի կորուստ, հոգնածություն, փորլուծություն, գլխացավ, կոկորդի ցավ:

Մինչեւ 17 տարեկանների համար ամենից տարածված ախտանիշը գլխացավն է, 18 տարեկանից բարձր անձանց համար՝ ախորժակի  կորուստը, 18-54 տարեկանների համար՝ մկանացավը:

news.am