«Ո՞ր երկրներն են վտանգ ներկայացնում Թուրքիայի համար» հարցին թուրքերի 39.4 %-ը պատասխանել է՝ «Հայաստան» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ո՞ր երկրներն են վտանգ ներկայացնում Թուրքիայի համար» հարցին թուրքերի 39.4 %-ը պատասխանել է՝ «Հայաստան»

Վարուժան Գեղամյանն իր էջում գրում է. «Թուրքիայի Քադիր Հաս համալսարանը օրերս հրատարակել է Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ իր հերթական տարեկան ուսումնասիրությունը, որի հիմքում ընկած են թուրք հասարակության շրջանում ապրիլ-մայիս ամիսներին անցկացված բավական մանրամասն հարցումները։

Զեկույցը տարողունակ է և ես օրերս ավելի մանրամասն կանդրադառնամ դրան։ Այս պահին կկիսվեմ միայն մի տվյալով։

«Ո՞ր երկրներն են վտանգ ներկայացնում Թուրքիայի համար» հարցին թուրքերի 39.4 %-ը պատասխանել է «Հայաստան»։ Մեզանից «առաջ են» միայն ԱՄՆ-ն և Իսրայելը։

Եթե համեմատենք նախորդ տարիներն անցկացված հարցումների հետ, ապա Հայաստանը թուրքերի աչքերում որպես սպառնալիք մեծացել է։

Ինչի՞ մասին է սա վկայում։

Հայաստանին թուրք հասարակության մեծագույն մասը համարում է թշնամական պետություն։

Հայաստանի՝ որպես սպառնալիքի ընկալման աճը հուշում է, որ Թուրքիայում Հայաստանի և հայության դեմ թուրքական պետությունը իրականացնում է համապատասխան քարոզչական աշխատանք։

Թուրքիայի կողմից Հայաստանին այսօր պարտադրվող նոր նախապայմանները «խաղաղության» և հարաբերությունների կարգավորման դիմաց հիմնվելու են նաև այս հենց այս հակահայկական տրամադրությունների վրա։

Թուրքիան չի պատրաստվում Հայաստանին ընդառատ զիջումների գնալ։ Ընդհակառակը. տեսնելով, որ Հայաստանի կապիտուլիանտ իշխանությունը պատրաստակամ է կատարել ցանկացած պահանջ, առաջադրում է նորերը՝ թյուրքական միջանցքից մինչև Կարսի պայմանագրի ճանաչում։

Առաջիկայում այդ ճնշումն էլ ավելի է մեծանալու և դրան կարող է հակադրվել միայն ազգային դիմադրությունը և ազգային պետության վերականգնումը։ Հակառակ դեպքում Հայաստանի թուրքացումը՝ վիլայեթացումը անխուսափելի է։ Այս հարցումն էլ հիշեցնում է, որ նույնիսկ Հայաստանը նվաճելու պարագայում Թուրքիան չի պատրաստվում մեզ հետ խոսել հավասարը հավասարի պես»։

#սյունիքիսպառնալիքը

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo?fbid=10224006332816410&set=a.1146079782444

 



Նման նյութեր