Ո՞ր սննդակարգը կօգնի հաղթահարել գլխացավը
Advertisement 1000 x 90

Ո՞ր սննդակարգը կօգնի հաղթահարել գլխացավը

Օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ սննդակարգը նվազեցնում է գլխացավերի հաճախականությունը: Այս մասին ասվում է The BMJ ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Օմեգա-3 ճարպաթթուները օքսիլիպինների նախորդողներն են: Սակայն օքսիլիպինները, որոնք ձեւավորվում են օմեգա-6 ճարպաթթուներից, հակառակը, ուժեղացնում են ցավը եւ կարող են միգրեն առաջացնել:

Հետազոտությանը մասնակցել է 182 մարդ, նրանցից 88-ը՝ կին, նրանք ունեցել են միգրենոզային գլխացավեր, որոնք շարունակվել են ամսական 5-20 օր: Նրանց պատահական կարգով բաժանել են երեք խմբի, որոնցից յուրաքանչյուրը 16 շաբաթ դիետա է պահել: Վերահսկվող խումբը կիրառել է օմեգա-3 եւ օմեգա-6 ճարպաթթուներ: Մյուս երկու դիետաները բնորոշվել են օմեգա-3-ի բարձր մակարդակով:

16 շաբաթում երկու ինտերվենցիոն դիետաները նպաստել են 17-HDHA-ի մակարդակի բարձրացմանը՝ ի տարբերություն վերահսկվող խմբի, եւ չնայած HIT-6 ցուցանիշները լավացել են երկու ինտերվենցիոն խմբերում, դրանք չեն տարբերվել վերահսկվող խմբից:

Ընդ որում, օմեգա-3 ճարպաթթուները օրական 1,3 ժամով եւ ամսական 2 օրով նվազեցրել են գլխացավերը:

news.am