Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանից երկու լողորդ կմասնակցի
Advertisement 1000 x 90

Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանից երկու լողորդ կմասնակցի

Հայաստանի օլիմպիական հավաքականը համալրվել է ևս երկու մարզիկով: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային օլիմիպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Մասնավորապես ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին պաշտոնապես տեղեկացրել է Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանից երկու լողորդների մասնակցության մասին:

«Արթուր Բարսեղյանը հանդես կգա 50 և 100 մետր ազատ, իսկ Վարսենիկ Մանուչարյանը ՝ 100 մետր ազատ լողաոճերում»,–նշված է հաղորդագրության մեջ:

Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնող թիմի կազմում են հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ Իզաբելա Յայլյանը (59 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), լողորդներ Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը, եռացատկորդ Լևոն Աղասյանը:

Օլիմպիական երեսուներկուերորդ խաղերը սկզբում նախատեսված էին անցկացնել 2020 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 9-ը, սակայն COVID-19 համավարակի պատճառով հետաձգվել են ու կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։

armeniasputnik.am