«Բաբաջանյանը Երեւանում». մայրաքաղաքում բացօթյա համերգներ կկազմակերպվեն
Advertisement 1000 x 90

«Բաբաջանյանը Երեւանում». մայրաքաղաքում բացօթյա համերգներ կկազմակերպվեն

Մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում Հայաստանի պետական ֆիլհարմոնիան հուլիսի 3-ից 9-ը կիրականացնի «Բաբաջանյանը Երեւանում» համերգային նախագիծը, հայտնում է «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ֆեյսբուքյան էջը։

Ծրագրի շրջանակներում մայրաքաղաքի մի շարք հրապարակներում եւ այգիներում կկազմակերպվեն բացօթյա համերգներ, որոնց ընթացքում կներկայացվեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:

Համերգների անցկացման ժամանակացույցը.

  1. 03.07.2021, 18:00 – 20:00

Կենտրոն վարչական շրջան / Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածք

  1. 04.07.2021, 21:00-23:00

Կենտրոն վարչական շրջան / Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածք

  1. 06.07.2021, 21:00 – 23:00

Նոր Նորք վարչական շրջան / Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի

  1. 07.07.2021, 19:00 – 22:00

Շենգավիթ վարչական շրջան / Գարեգին Նժդեհի հրապարակ

  1. 08.07.2021, 19:00 – 22:00

Էրեբունի վարչական շրջան / Վարդավառի լճի հարակից տարածք

  1. 09.07.2021, 19:00 – 22:00

Աջափնյակ վարչական շրջան / Թումանյանի անվան զբոսայգի