Կատակերգու, վերջին շրջանում նաեւ երգիչ Միխայիլ Գալուստյանը շարունակում գրավել շոու-բիզնեսը։ Օրերս YouTube-ում հայտնվել է Սուպեր Ժորիկի «Чао! Чао! » երգի ռեմիքսը։
«Ամենն, ինչ լավ է արված, պետք է կրկին լավ արվի։ «Чао! Чао!» տեսահոլովակի 50.000.000 դիտումների առիթով»․- Instagram-ում գրել է Գալուստյանը։
Հոլովակի սյուժեով Գալուստյանը ծաղրում է ռուսական շոու-բիզնեսը։ Հայտնվելով օվկիանոսի հատակին՝ Գալուստյանի հերոսը տարբեր էակների է հանդիպում․ Օլգա Բուզովային եւ Դավիթ Մանուկյանին ցուցադրում են հսկայական ութոռնուկների, Տիմատին՝ դաջվածքներով ծովակտվի կերպարում եւ այլն։
Սուպեր Ժորիկի առաջին տեսահոլովակը թողարկվել է 2019թ․-ի աշնանը։ «Хочу тебя любицца!» տեսահոլովակը եւս մեկ միլիոնից ավելի անգամ դիտվել է առաջին երկու օրվա ընթացքում։