Կաբարդինո-Բալկարիայում հակաահաբեկչական օպերացիայի արդյունքում 5 գրոհային է լիկվիդացվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ազգային հակաահաբեկչական կոմիտեին: Այս մասին տեղեկացնում է Analitik.am-ը:
Օպերացիան տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան, Նալչիկում:
Գրոհայիններին առաջարկել են վայր դնել զենքերն ու հանձնվել, սակայն նրանք հրաժարվել են՝ դրա փոխարեն կրակ բացելով իրավապահների ուղղությամբ:
Արդյունքում գրոհայինները ոչնչացվել են: