«Անցյալում շատ լինելն իմ ամենամեծ թերությունն է». Էվա Խաչատրյանի նոր ֆոտոշարքը, ձեռքբերումները, կորուստները, ուժեղ ու թույլ կողմերը. news.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Անցյալում շատ լինելն իմ ամենամեծ թերությունն է». Էվա Խաչատրյանի նոր ֆոտոշարքը, ձեռքբերումները, կորուստները, ուժեղ ու թույլ կողմերը. news.am

Էվա Խաչատրյանը նոր ֆոտոշարք է իրականացրել NEWS.am STYLE-ի լուսանկարիչ Արսեն Սարգսյանի հետ:

Դերասանուհին պատասխանել է նաեւ մեր բլից հարցաշարին՝ անդրադառնալով իր ուժեղ ու թույլ կողմերին, դեպրեսիաներին, դրանք հաղթահարելու իր մեթոդներին, կորուստներին ու ձեռքբերումներին…

Որտե՞ղ կուզեիր լինել այս պահին:

Շրի Լանկայում:

Ո՞ւմ հետ կուզեիր լինել այնտեղ:

Իմ երազանքների տղամարդու:

Ի՞նչ կուզեիր անել այս պահին:

Կուզեի արեւի տակ պառկած գիրք կարդալ ծովի ափին:

Ո՞ր հայտնի մարդուն կխնդրեիր ստորագրել քեզ համար:

Ուիլ Սմիթին, Մեթյու ՄաքՔոնահիին,  Մերիլ Սթրիփին, Մորգան Ֆրիմանին, Վիոլա Դեւիսին:

Ի՞նչ կասեիր հանդիպելիս:

Ուիլ Սմիթին կասեի, որ խենթանալու աչքեր ունի ու աստվածային տաղանդ:

Կյանքիդ ո՞ր պահը կուզեիր կանգ առներ:

18 տարեկանս, ուսանող լինելս:

Որտե՞ղ ես ավելի հաճախ լինում՝ անցյալո՞ւմ, ներկայո՞ւմ, թե՞ ապագայում:

Անցյալում ու ներկայում հավասարապես, մի փոքր էլ՝ ապագայում: Անցյալում շատ լինելն իմ ամենամեծ թերությունն է:

Կուզեի՞ր կանխագուշակել ապագադ՝ սխալներից խուսափելու համար, թե՞ անկանխատեսելի ապրելն ավելի հետաքրքիր է:

Կանխագուշակել կուզեի, բայց հստակ իմանալ՝ ոչ:

Եթե էլի ծնվեիր, ո՞ւմ կյանքով կուզեիր ապրել:

Կուզեի նույն ոգով ծնվեի, բայց՝ ծովափնյա, խելառ մի տաք երկրում:

Քո ուժեղ ու թույլ կողմերը:

Մարդասիրությունն ու նվիրվածությունը, իսկ թույլը՝ շտապողականությունն ու չափից շատ ներողամտությունը:

Թուլություն, որը քեզ խանգարում է:

Երեւի՝ հիշաչար չլինելը, մարդկանց շուտ ներելը եւ համապատասխան վերաբերմունքով չհակադարձելը:

Թաքնված տաղանդ ունե՞ս, որի մասին քչերը գիտեն:

Կարծում եմ՝ այդպիսիք չկան, կամ էլ դեռ չեն արթնացել (ծիծաղում է):

Եթե ոսկե ձկնիկ բռնեիր՝ քո երեք ցանկությունները:

Կցանկանայի, որ բոլոր հիվանդ երեխաներն առողջանային, գումարն անկարեւոր դառնար եւ ամբողջ աշխարհում մարդկանց հոգիները մաքրվեին ու համատարած սեր սկսվեր՝ աշխարհի, բնության, հոգիների ու մարդկանց հանդեպ:

Ամբողջությամբ՝ news.am



Նման նյութեր