Ֆրանսիական ամենահայտնի դեսերտներից «Փարիզ բրեստ»-ի հեղինակը ֆրանսիացի հրուշակագործ Լուի Դյուրանդն է։ Նուրբ կրեմային միջուկով և պնդուկի պրալինով լցոնված օղակաձև այս դեսերտը Դյուրանդը ստեղծել է 1910 թվականին, անունն ընտրելիս էլ երկար չի տատանվել՝ «Փարիզ բրեստ», քանի որ այդ ժամանակ իր հրուշակարանի մոտակայքում անցկացվում էր Փարիզ-Բրեստ-Փարիզ ամենամյա հեծանվավազքը։
«Փարիզ բրեստի» եւ այլ ճանաչված ու սիրված աղանդերի հետաքրքիր նախապատմությունները SEASONS SWEETLAND-ում հատուկ ԶԼՄ ներկայացուցիչների ու բլոգերների համար կազմակերպված համտես-երեկոյի ընթացքում ներկայացրեց «Երեմյան Փրոջեքթս ընկերության շեֆ-հրուշակագործ Անահիտ Միքայելյանը։ Լրագրողները համտեսեցին նաև միլֆեյ, կարամելով էկլեր, կրեպ-տորթ, բելգիական շոկոլադի հումքով պատրաստված տարատեսակ բոնբոններ, իսկ Անահիտ Միքայելյանը ծանոթացրեց հեղինակային հրուշակեղենին, պատրաստման առանձնահատկություններին, SEASONS SWEETLAND հրուշակարանի կոնցեպտին ու մոտեցումներին։
«Հրուշակեղենը պետք է լինի ոչ միայն համեղ, այլև երաժշտության պես հույզեր և հաճելի զգացողություններ արթնացնի։ Ինչպես ամեն երաժիշտ ցանկացած ստեղծագործություն ներկայացնում է յուրովի, այնպես էլ ամեն հրուշակագործ անգամ մեզ բոլորիս հայտնի թխվածքները պատրաստում է իր ձեռագրով։ Մենք, օրինակ, փորձում ենք թխվածքի բաղադրատոմսը ոչ թե ամբողջությամբ փոփոխել, այլ ստանալ մեր տարածաշրջանում ընդունված, հյուրերի և բնակիչների համար հաճելի համը։ Եվ ամենակարևորը հրուշակեղենի նույն համը տեսքն ու որակը մշտապես ապահովելն է»։
Ամբողջությամբ՝ news.am