Ամորձիների ինքնազննումը (testicular self-examination) հեշտ միջոց է հայտնաբերելու այն պնդացումներն ու կարծրացումները, որոնք կարող են ամորձու քաղցկեղի (testicular cancer) առաջին ախտանշանը լինել:
Ամորձու քաղցկեղն առավել հաճախ բնորոշ է երիտասարդ տարիքին (15-40 տարեկան): Շատ կարևոր է այս քննությունը կատարել պարբերաբար (ամիսը մեկ անգամ)` կարծիք կազմելու սեփական օրգանների չափի և կառուցվածքի մասին, ինչպես նաև հետագայում ի հայտ եկած փոփոխությունները նկատելու համար:
Ամորձիների ինքնազննման համար կարևոր է ուշադրություն դարձնել մի շարք հանգամանքների վրա.
- Այս քննությունը նախընտրելի է կատարել լոգանքի ժամանակ կամ նրանից անմիջապես հետո, քանի որ այդ ընթացքում փոշտի մաշկը թուլացած է, ինչը հեշտացնում է շոշափումը:
- Յուրաքանչյուր ամորձու ստուգումը կատարել առանձին: Յուրաքանչյուր ամորձու շոշափումը պետք է կատարել երկու ձեռքերով` տեղադրելով բութ մատն ամորձու վերևի հատվածում, իսկ ցուցամատն ու միջնեմատը` ներքևից, այնուհետև պտտացել այն մատների միջև:
- Պետք է շոշափել մակամորձին (epididimytis), որը գտնվում է ամորձու հետին մակերեսի վերին հատվածում և ունի փափուկ կառուցվածք ու դժվար է սեղմվում մատների միջև:
- Սովորաբար, աջ ամորձին ունի ավելի ցածր տեղադրություն, քան՝ ձախը:
- Շոշափելու ժամանակ պետք է ուշադրություն դարձնել ամորձու առաջակողմնային մակերեսներին փոքր պնդացումների առկայության վրա:
- Ամորձու շոշափման ժամանակ որևէ գոյացության կամ ցավի առկայության դեպքում պետք է դիմել ուրոլոգիական խորհրդատավության:
- Ամորձու քաղցկեղի վաղ հայտնաբերումը կանխում է հիվանդության հետագա բարդությունները:
Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ