Ոչ այնքան վաղ ժամանակներում գերչակի յուղ կար գրեթե բոլոր տներում։ Իսկ այժմ այս միջոցն անարդացիորեն մոռացվել է։ Գերչակի յուղն արտաքին օգտագործման դեպքում կարող է անգնահատելի օգտակար լինել։ Այս յուղի միջոցով կարելի է ազատվել պապիլոմաներից, գորտնուկներից։ Ամեն օր քնելուց առաջ անհրաժեշտ է յուղը քսել վնասված հատվածին և թողնել այնքան, մինչև ներծծվի։ Անհրաժեշտ է շարունակել բուժումը՝ մինչև մաշկի հետ կապված խնդիրներից ազատվելը։
Տարիների ընթացքում դեմքին և ձեռքերին հայտնվում են պիգմենտային հետքեր։ Այս դեպքում ևս անհրաժեշտ է դիմել գերչակի յուղի օգնությանը։ Ամեն օր յուղը քսեք մաշկին և թողեք ներծծվի։ Պրոցեդուրան չի կարելի անել ամռանը։ Գերչակի յուղը կարող է օգնել նաև չոր կոշտուկների դեպքում։ Շաբաթվա ընթացքում 2 անգամ քնելուց առաջ յուղը քսեք ոտքերին և գուլպա հագեք։ Ժամանակի ընթացքում կոշտուկները կնրբանան և կանհետանան։ Գերչակի յուղը լավ բուժում է կտրվածքները, ինչպես նաև՝ երկար ժամանակ չապաքինվող վնասվածքները։
Մրսածության, ինչպես նաև ուժեղ հազի դեպքում կրծքի հատվածին և մեջքին գերչակի յուղ և սկիպիդար քսեք 2։1 հարաբերակցությամբ։ Բաղադրիչները խառնեք բաժակի մեջ, տաքացրեք գոլորշու վրա, քսեք քնելուց առաջ։ Գերչակի յուղը խթանում է մազերի աճը։ Այն խառնեք սպիրտի հետ, շաբաթվա ընթացքում մեկ անգամ քսեք գլխի մաշկին։ Մազերը ծածկեք գլխարկով և թողեք 1 ժամ։ Մազերը լվացեք շամպունով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը