Եվրոպան ձմռանը՝ ոչ միայն թանգարաններն ու սրճարաններն են, այլև սահադաշտերը, որտեղ կարելի է սահել թեկուզ միայն հաճույքի համար:
Օրինակ՝ Էյֆելյան աշտարակի մոտ գտնվող սահադաշտը սիրահար զույգերի սիրելի վայրն է:

Ժու լիճը (Շվեյցարիա), ոչ միայն Եվրոպայի ամենամեծ սահադաշտն է, այլև ամենաբարձրը. այն գտնվում է 1004 մետր բարձրության վրա:

Հռոմում, կարելի է սահել՝ հիանալով ճարտարապետական հուշարձաններով:

Թաուերի մոտ գտնվող սահադաշտն էլ լոնդոնցի չմշկորդների սիրելի վայրն է:

Բուդապեշտում ամենալավ սահադաշտերը գտնվում են Վարոշլիգետ այգում, Վայդահունյադ ամրոցի մոտ:

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը







