Ռոբերտ Հայրապետյանն իր էջում գրում է.
«15 հայ (ռազմա)գերի վերադարձվեց հայրենիք 92000 ականի վայր բացահայտող Կովսականի (զանգիլան) և Վարանդայի (ֆիզուլի) ականապատման քարտեզների դիմաց, այնինչ՝ ոչ ադրբեջանամետ ռազմաքաղաքական ղեկավարություն ունենալու դեպքում բոլոր գերիները պետք է դեռ 7 ամիս առաջ վերադարձված լինեին Ժնևյան կոնվենցիայի ուժով:
Այն դեկորատիվ «դատավճիռները» որոնք երեկ «կայացվեցին» ադրբեջանական դատարանում ընդամենը վարագույր է, որը քողարկում է Ադրբեջանի քաղաքական օրակարգը: Այդ առոչինչ «դատական ակտերը» պրիմիտիվ խաբկանք են հետագայում բանակցություններին ինչ-ինչ դիվիդենտներ քաղելու համար:
Հետաքրքիր է, թե 6 ամսվա ազատազրկման «դատապրտված» հայ ռազմագերիները առաջիկայում ինչի՞ դիմաց են վերադարձվելու, քանի որ նրանք արդեն իսկ փաստացի կրել են իրենց պատիժը և ըստ էության, «դատավճռի» օրինական ուժի մեջ մտնելուց հետո պետք է օր առաջ անարգել և առանց նախապայմանների վերդաձվեն:
Գոնե այս հարցում ողնաշար կունենա ադրբեջանասեր իշխանությունը՝ կասկածում եմ»: