Պատերազմի օրերին պաշտպանելով իր հայրենի Սղնախ գյուղը, նա ոտքից վիրավոր վիճակում չի նահանջում, չի լքում իր հայրենի գյուղն ու ադրբեջանցիների մոտենալուն պես նռնակով պայթեցնում է իրեն ու թշնամուն. Արամ Գևորգյան
Advertisement 1000 x 90

Պատերազմի օրերին պաշտպանելով իր հայրենի Սղնախ գյուղը, նա ոտքից վիրավոր վիճակում չի նահանջում, չի լքում իր հայրենի գյուղն ու ադրբեջանցիների մոտենալուն պես նռնակով պայթեցնում է իրեն ու թշնամուն. Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանն իր էջում գրում է.

Էսօր ընկերներից մեկն ինձ ուղարկում ա մի նիկոլական անհայրենիքի գրառում, որտեղ դա խոսում ա էն մասին, որ՝ «էսքան հետ եկած գերիների մեջ մի հատ արցախցի չկա ու դա նրանից ա, որ արցախցիք են ծախել/հանձնել Արցախը, փախել են, գերի չեն ընկել, չեն պաշտպանել իրանց հայրենիքը, դրա համար էլ կորցրեցինք Արցախը»։

Ինձ էլ էր անդրադարձել իր գրառումներից մեկում, բայց դրա մասին չեմ գրում։ Էդ մասով ես վաղուց դադարել եմ անդրադառնալ էդ հիվանդ կոնտինգենտին։ Ես սա գրում եմ արցախցի-հայաստանցի կործանարար թեզը մինչ օրս առաջ տանող լևոնականների ու նիկոլականների համար. նկարում արցախցի 46-ամյա Սպարտակ Հակոբջանյանն է: Պատերազմի օրերին պաշտպանելով իր հայրենի Սղնախ գյուղը, նա ոտքից վիրավոր վիճակում չի նահանջում, չի լքում իր հայրենի գյուղն ու ադրբեջանցիների մոտենալուն պես նռնակով պայթեցնում է իրեն ու թշնամուն…

Հիմա հասկացա՞ք, թե ինչի գերիների մեջ արցախցիներ չկա, այ անհայրենիք թուրքեր։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/2673515952947266

 



Նման նյութեր