Եթե պատվաստված մարդն, այնուամենայնիվ, հիվանդանում է COVID-19-ով, նրան բուժում են այնպես, ինչպես չպատվաստվածներին։ Սակայն այս պացիենտների համար կանխատեսումները ավելի նպաստավոր են, հավաստիացնում է վարակաբան Եվգենի Տիմակովը (Ռուսաստան)։
«Բուժման ընթացակարգերը նույնն են»,- ասել է Տիմակովը ՌԻԱ «Նովոստի»-ի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ պատվաստված մարդկանց մոտ կորոնավիրուսով վարակվելու դեպքում ախտանշաններն ընդհանուր առմամբ չեն տարբերվում, բայց դրանք ավելի քիչ են արտահայտված եւ չեն հասնում օրգանների ու հյուսվածքների քայքայման փուլին, իսկ կանխատեսումը բուժման ժամանակ ավելի նպաստավոր է։