Երկարատեւ հիվանդությունից հետո 78 տարեկանում մահացել է իտալացի երգչուհի, դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Ռաֆայելա Կառան, հայտնում է «ANSA» գործակալությունը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ նա կյանքից հեռացել է երկուշաբթի ցերեկը։ Հուղակավորության օրն ու վայրն առայժմ հայտնի չեն։
Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան հայտարարել է, որ «խորապես ցնցված է արտիստի մահով, որը սիրված էր հեռուստադիտողների բազմաթիվ սերունդերի կողմից Իտալիայում եւ արտասահմանում»։
Ռաֆայելա Կառան ծնվել է Բոլոնիայում 1943թ․-ին, նրա իսկական անունն է Ռաֆայելա Մարիա Ռոբերտա Պելոնի։ Նա հայտնիության գագաթնակետին է եղել 1970-ականներին, երբ փոփ ժանրում երգեր էր կատարում Իտալիայում, Իսպանիայում, ինչպես նաեւ Լատինական Ամերիկայում։ Կառան նկարահանվել է մի քանի տասնյակ ֆիլմերում եւ սերիալներում, ինչպիսք եք «Պոնտացի Պիղատոս» (1962), «Հուլիոս Կեսար․ նվաճողը»․ (1962), «Ընկերներ» (1963), «Ես լրտես եմ» (1965), «Սուրբը հետքի վրա է դուրս գալիս» եւ այլն։ Նա երկար ժամանակ աշխատել է իտալական պետական հեռուստատեսությունում՝ «RAI», վարել է տարբեր հեռուստահաղորդումներ։
news.am