Քեյթ Միդլթոնն ինքնամեկուսացել է
Advertisement 1000 x 90

Քեյթ Միդլթոնն ինքնամեկուսացել է

Արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը (նա Բրիտանիայում ընդունել է ԱՄՆ առաջինտիկին Ջիլ Բայդենին), ինքնամեկուսացել է։ Քեմբրիջի դքսուհին տաս օր կանցկացնի Քոնսինգթոնյան պալատի իր տանը։

Daily Mail-ի հաղորդմամբ՝ այդ որոշումը կայացվել է, երբ հայտնի է դարձել, որ Քեյթը «մոտ շփում» է ունեցել ինչ-որ մեկի հետ, որի կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է եղել։ Չի հաղորդվում, թե ում մասին է խոսքը, սակայն շփումը եղել է նախորդ շաբաթ։ Հնարավոր է՝ դա տեղի է ունեցել հուլիսի 2-ին, երբ Քեյթը թենիսի հանդիպման է գնացել Ուիմբլդոնի մրցաշաշրի շրջանակներում։ Այնտեղ նա շփվել է կազմակերպիչներից մեկի՝ Սելի Բոլթոնի, ինչպես նաեւ բրիտանացի նախկին թենիսիստ Թիմ Հենմենի հետ։ Հունիսի 29-ին Միդլթոնն ամուսնու եւ ավագ որդու՝ արքայազն Ջորջի հետ ներկա է եղել հանդիպման, որի ընթացքում Եվրոպայի առաջնության շրջանակներում Անգլիայի ֆուտբոլի հավաքականը հաղթել է Գերմանիային։

Դքսուհում մոտ հիվանդության ախտանշաններ առկա չեն։ Սակայն նա հետեւում է սահմանված կանոններին։ Միդլթոնը ստիպված կլինի բաց թողնել միջոցառումը, որը նվիրված է առողջապահության ազգային ծառայության հիմնադրման 73-ամյակին։ Արքայազն Ուիլյամն այսօր դրան կմասնակցի միայնակ։

news.am