Փրկարարները պարզել են Կամչատկայում Ան-26 ինքնաթիռի կործանման վայրը։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին:
«Ենթադրաբար որոշվել է ինքնաթիռի կործանման կետը», – ասել է գործակալության զրուցակիցը:
Ծովային նավեր են ուղարկվել այդ հատված։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պետրոպավլովսկ-Կամչատսկի–Պալանա չվերթ իրականացնող Ան-26 ինքնաթիռը կապի դուրս չի եկել: Օդանավում եղել է 22 ուղևոր ու անձնակազմի 6 անդամ։ Ուղևորների թվում երկու երեխա կա։
Կամչատկայի ավիացիոն ձեռնարկության տեղեկության համաձայն՝ N 251 չվերթի հետ կապը կորել է Պալանա բնակավայրից 9 կիլոմետր հեռավորության վրա, վայրէջք կատարելուց առաջ:
Կամչատկայում Ան-26-ի անհետացման հարցերով «թեժ գիծ» է բացվել։ Անվտանգության կանոնները խախտելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։