«Little Miss Yerevan 2020» մրցույթի մասնակից Էլինա Ադիլխանյանը Հայաստանը պատվով ներկայացրել է Մոսկվայում կայացած «World Beauty» միջազգային հեղինակավոր մրցույթում և հաղթող ճանաչվել միանգամից երկու անվանակարգերում: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց «Միսս Երևան» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ, գլխավոր պրոդյուսեր Արթուր Վարդապետյանը։
Նշենք, որ «World Beauty» միջազգային մրցույթի միակ ներկայացուցիչը Հայաստանում «Միսս Երևան» փրոդաքշնն է:
«Մեր փոքրիկ մասնակիցը հաղթող ճանաչվեց միանգամից երկու անվանակարգերում՝ «Mini Miss Universe 2021», «Grand Prix Best Model Universe 2021»: Իսկ մրցանակները շնորհեց համաշխարհային ճանաչում ունեցող նկարիչ-դիզայներ, ռուսական նորաձևության ներկայացուցիչ Վյաչեսլավ Զայցևը»,–ասաց նա:
Նշենք, որ 2021 թվականի փետրվարին կայացավ «Միսս Երևան 2020» գեղեցկության մրցույթը, որը նախատեսված էր երեք տարիքային խմբերի համար (Little– 6-10տ., Junior -11-14տ., Teen- 15-17տ.): Յուրաքանչյուր տարիքային խումբ ունեցավ իր հաղթողը:
««Little Miss Yerevan 2020» հաղթող ճանաչվեց 8-ամյա Էլինա Ադիլխանյանը, որը իր փայլուն ելույթով գրավեց ժյուրիի անդամների ուշադրությունը: Մենք սկսեցինք նախապատրաստական աշխատանքները փոքրիկ Էլինայի հետ, որպեսզի նրան ներկայացնենք միջազգային մրցույթներում»,–ասաց Վարդապետյանը։
Նրա խոսքով` իրենց թիմը ջանք չի խնայել, որպեսզի փոքրիկ Էլինան լավագույնս ներկայանա:
««World Beauty» միջազգային մրցույթում մեր մասնակցի համար կարվեցին գեղեցիկ զգեստներ, որոնցով էլ նա շքեղ տեսքով և կազմակերպված ներկայացավ հանդիսատեսին»,–ասաց Վարդապետյանը։