
Արման Աբովյանն իր էջում գրում է.
«Լավ չի, հեչ լավ չի…
․․․
Եվրոպական դատարանը մերժեց Բաքվում գտնվող ռազմագերիների վերաբերյալ Երևանի միջնորդությունը։
Ադրբեջանում հայ ռազմագերիների գործերը շինծու են և չունեն իրավական հիմքեր, հետևաբար, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությունը դիմել է Եվրոպական դատարան` Ադրբեջանին պարտավորեցնել դատավարությունները դադարեցնել, ինչպես նաև տրամադրել Հայաստանի կառավարությանը քրեական գործի բոլոր նյութերը:
Միջնորդությունը ՄԻԵԴ էր ներկայացվել հունիսի 30-ին, սակայն հուլիսի 2-ին Դատարանը կայացրեց բացասական որոշում:
Այս մասին հայտարարեց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.397/posts/833728864202383