Ալեն Ղևոնդյանն իր էջում գրել է.
«Ի դեպ, Վրաստանն էլ Արևմուտքի գիրկը վազելու համար գնաց ամեն քայլի՝ այդ թվում Աբխազիայից ու Հվ․Օսիայից փաստացի հրաժարմանը․․․
ՀՀ-ն նույնպես այդ ճանապարհն ընտրեց ու, ի դեպ, նկատել եք, որ չի էլ թաքցնում այդ հանգամանքը։ Առաջին տրանշի գինը կարժենա 1,5 մլրդ։
Ինչ ունեցան՝ ոչ մի բան․ Վրաստանին վերցրեց Թուրքիան, Հայաստանին նախատեսվում է, որ վերցնելու է Թուրքիան։
Իսկ ՀԱՊԿ-ի գլխին բավական լավ, պասերով կարողացան սարքել, որ հետագայում կարողանանա լեգիտիմ իրավունքով ասել, թե բա Запад нам поможет, Россия вон․
Հատուկ արտաքին ու անվտանգային խորհրդատուներին՝ մանր մուտիլովկեքով չեք կարողանալու Արևմուտքի գիրկը գցվելու խնդիր լուծել․ հակադիր կողմերը գլոբալ պայմանավորվելու են ու հետո ամեն մեկն իր մասով անցնի ձեր հետ հարցերի՝ ձեր լուծմանը։ Будет больно.
Ու միշտ հիշեք, պետությունը, որն իրեն աճուրդի է դրել, վերածվում է օգտագործման օբյեկտի, ոչ ավելին։
Հայաստան՝ որպես այդպիսին, այլևս չկա․ կա տարածք, կա Արցախ ու կա Սյունիք։
Սակայն այս ամենը, մեծ հաշվով, որևէ մեկին հետաքրքիր չէ՝ մնացածը պաթոս է, դատարկախոսություն, մանիպուլյացիա, թատերական ներկայացումներ։
Հ․Գ․ Մոռացա ասեմ , հետաքրքիր է ինչու հենց այսօր, երեկվա ՀԱՊԿ Գլխ քարտուղարի հայտարարությունից հետո, հայ-ադրբեջանական շփման գիծ-սահմանում տեղի ունեցավ ռազմական միջադեպ․ կարծում եմ, ՀՀ-ին պետք էր Ադրբեջանի <օգնությունը> և նա, այդ օգնությունը ստացավ, որ ՀԱՊԿ-ի երեկվա հայտարարությունը անհիմն դուրս գա։ Այ սենց պասերով արդեն մոտ երեք տարի աշխատում են»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alen.ghevondyan/posts/10220348780935237