Այսօր Իրանի Իլամ գավառի հարավում գտնվող Դեհլորան քաղաքի «Չեշմե յե խոշ» նավթամուղում պայթյուն է որոտացել։ Պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, 4-ը վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
«Ներկա պահին հայտնի է, որ երեք աշխատող է զոհվել, 4-ը տուժել են»,– ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պայթունը տեղի է ունեցել Շուշ քաղաքից 20 կմ–ի վրա գտնվող նավթամուղում, որը –ձգվում է մինչև Իրանի հարավ–արևմտյան հատվածում գտնվող Ահվազ քաղաքը։