Հայտնի է` երբ Ադրբեջանը ԼՂ-ում օդանավակայան կբացի
Advertisement 1000 x 90

Հայտնի է` երբ Ադրբեջանը ԼՂ-ում օդանավակայան կբացի

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի` իր վերահսկողության տակ անցած տարածքներում կառուցում է «խելացի քաղաքներ» և «խելացի գյուղեր», որոնցից մեկը գտնվում է Կովսականում (Զանգելան), գրում է minval.az-ը: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:

Երկրի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հայտնել է, որ արդեն հաջորդ տարվա հունվարին Կովսականի «խելացի գյուղում» կհայտնվեն առաջին բնակիչները:

«Այս տարածքներում մենք նաև միջազգային օդանավակայաններ ենք կառուցում: Ինչպես գիտեք, Ֆիզուլիի (Վարանդա) օդանավակայանի շինարարությունը շարունակվում է: Ակնկալվում է, որ օդանավակայանը կբացվի այս տարվա սեպտեմբերի 5-ին»,- ասել է պաշտոնյան:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։



Նման նյութեր