
Կրեմլում հերքել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօրվա բանակցությունների ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին ռուս խաղաղապահների տեղակայման հետ կապված փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը:
«Ոչ, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», – լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք, ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, բանակցությունների ընթացքում կստորագրվեն փաստաթղթեր, մասնավորապես Սոթք-Խոզնավար հատվածում խաղաղապահների տեղակայման մասին: