Կատակերգուն նշել է Աննա Բուզովայի հետ միջոցառման գնալու պատճառը։ «Դոմ 2»-ի նախկին աստղի քույրը նկարահանվել է Գալուստյանի նոր՝ «Меня прёт от тебя!» երգի հոլովակում։ Հումորիստն այդ տեսանյութում ներկայացել է Սուպեր Ժորիկի կերպարում։ Հոլովակում եղբոր՝ Վիկտորի հետ նկարահանվել է նաեւ «Иванушки International» երաժշտական ախմբի մենակատար Անդրեյ Գրիգորեւ-Ապոլոնովը։
«Բավական է խոսեք իմ ու Աննա Բուզովայի սիրավեպւ մասին, կինս խանդում է։ Մի հավատացեք ասեկոսեներին։ Մենք տեսահոլովակ էինք նկարահանում, իսկ ինձ ու Աննային կապում է ընկերությունը։ Ես նրան հրավիրել են նկարահանվելու տեսանյութում, իսկ դուք․․․ Հավատարիմ ու սիրող եղեք, լսեք լավ երաժշտություն եւ մի հավատացեք ասեկոսեներին»,- հայտնել է երգիչը։