Հայտնի կոմպոզիտոր եւ երաժիշտ Ջիվան Գասպարյանը 93 տարեկանում կյանքից հեռացել է հուլիսի 6-ին։ Նրա կոմպոզիցիաներին ծանոթ են ամբողջ աշխարհում, նրա երաժշտությունը հնչել է հոլիվուդյան բազմաթիվ ֆիլմերում։ Երաժիշտ, «Цветы» խմբի առաջնորդ Ստաս Նամինը «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում պատմել է Գասպարյանի հետ ընկերության մասին։
«Մենք կապված էինք ամբողջ կյանքի ընթացքում։ Նա իմ մոր, հոր ընկերն էր։ Նա նվագել է իմ պապիկի՝ Անաստաս Իվանովիչ Միկոյանի հուղարկավորությանը, ինչպես նաեւ հորս հուղարկավորութանը։ Մեր հարաբերություններ մտերիմ էին, ինչն ինձ համար շատ կարեւոր է։ Նա մեծ ու ջերմ սիրտ ուներ։ Եվ շատ խելացի էր, ազնիվ, արժանավոր»,- ասել է Նամինը։
Խմբի առաջնորդի խոսքով՝ 1986թ․-ին փառատոններից մեկի ընթացքում ինքը շփվել է հայտնի երաժիշտ Փիթեր Գաբրիելի հետ։ Բրիտանացի երգիչն ու պրդյուսերն ասել է, որ պատրաստվում է գրամոֆոնային ձայնագրության «Real World» ընկերություն ստեղծել։ Նամինը խոստացել է նրան ուղարկել Գասպարյանի ձայնագրություններն՝ ասելով․ «Եվ դու կիմանաս, թե ինչ է իսկական հայկական դուդուկը»։ Այս հանգամանքը առանցքային դերակատարում է ունեցել մաեստրոյի միջազգային կարիերայում։
«Մի քանի տարի առաջ մենք զուգերգ ձայնագրեցինք․ ես սիթար էի նվագում, նա՝ դուդուկ։ Ջիվանին այդ աշխատանքն այնքան էր դուր եկել, որ նա առաջարկել է այն շտապ «Գրեմմիի» ուղարկել։ Բայց մենք կոնյակ խմեցինք ու մոռացանք դրա մասին»,- հայտնել է «Цветы» խմբի առաջնորդը։