Ո՞ր քիչ նկատելի ախտանիշների դեպքում պետք է պարտադիր բժշկի դիմել:
Ինչպես հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն, նյարդաբան Ելենա Բելենկոն խորհուրդ է տալիս անհապաղ բժշկի դիմել, եթե՝
- Սրտի աշխատանքում խնդիրներ;
- Ոչ լիարժեք շնչառություն, որը խորանում է քայլելիս կամ խոսելիս;
- Որովայնում գազի առաջացում կամ ծանրություն: Եթե աղեստամոքսային տրակտի հետազոտությունը որեւէ պատասխան չի տալիս, ապա խնդիրը կարող է նյարդային համակարգում լինել;
- Քնի խախտումներ;
- Քրոնիկ հոգնածություն, որը կարող է լինել վիտամինների եւ միկրոտարրերի պակասի, ինչպես նաեւ վահանաձեւ գեղձի հետ կապված խնդիրների նշան: Սակայն բացառված չէ նյարդաբանական բնույթի խնդիրը: