Շատ լողորդների համար դաշտանի ընթացքում լողավազանում լողալը տաբու է: Ցավոք, անկախ նրանից, թե դուք լողում եք հաճույքի համար, թե մարզվում եք՝ հաճախ այդ օրերը համընկնում են դաշտանի հետ:
Արդյո՞ք պետք է չեղարկել լողավազան այցելելը դաշտանի պատճառով:
- Ի՞նչ պետք է անել, եթե պատրաստվում եք լողալ կրիտիկական օրերին
Ցիկլի առաջին օրերին անհրաժեշտ է օգտագործել տամպոն կամ դաշտանային թասակ. նրանց հետ հուսալիորեն պաշտպանված կլինեք տհաճությունից և ջրի արտահոսքից:
Եթե ավելի շատ գտնվելու եք ցամաքում, ապա կարող եք լողազգեստի տակ կրել միջադիր, իսկ վրայից՝ շորտ։ Այսպես Ձեզ ավելի վստահ կզգաք: Եթե, այնուամենայնիվ, նախատեսում եք լողալ, այս տարբերակը չի գործի:
- Արդյո՞ք հիգիենիկ է դաշտանի ընթացքում լողալը
Այս հարցն անհանգստացնում է շատերին, սակայն պատասխանը դրական է. այո՛, հիգիենիկ է: Եթե օգտագործում եք տամպոն կամ դաշտանի թասակ, արտահոսքի ռիսկը նվազագույնի է հասցվում, և գրեթե ոչինչ չի արտահոսում ջրի մեջ:
Ավելին, լողավազանում ջուրը միշտ պարունակում է մարմնից արտազատված հեղուկներ՝ մեզի և քրտինքի մասնիկներ, որոնք չեզոքացվում են քլորի հետ փոխազդեցությունից: Այնպես որ, մի՛ անհանգստացեք, դաշտանի ընթացքում լողալով՝ դուք չեք առաջացնի ջրի աղտոտում և վարակների տարածում: Քլորը հոգ է տանում դրա մասին:
- Ի՞նչ անել, եթե կեղտոտվում է լողազգեստը
Երբ սառը ջրի մեջ եք, դաշտանի ինտենսիվությունը կրճատվում է, բայց չի զրոյանում: Կանխարգելիչ միջոցառումներն այստեղ շատ պարզ են: Եթե մի քանի ժամ եք անցկացնում լողավազանում, պարբերաբար փոխեք տամպոնները (նվազագույնը 4 ժամը մեկ), և արդյունքում ձեր լողազգեստը չի կեղտոտվի:
- Սպազմներ։ Լողի ընթացքում դրանք կավելանա՞ն
Իրականում՝ հակառակն է, դաշտանային ցավերը թուլանում են ցածր ինտենսիվությամբ ջրային վարժությունների օգնությամբ: Էնդորֆինների աճը թույլ է տալիս զգալ ավելի երջանիկ և հաղթահարել ցավը: Դաշտանի ընթացքում երջանկության հորմոններ քիչ են արտադրվում, ուստի լողը կօգնի այն շտկելու: Բացի այդ՝ լողն օգնում է պայքարելու նախադաշտանային ախտանիշների դեմ: Պարբերաբար դասընթացներ, և չկա տրամադրության փոփոխականություն:
Կասկածելու փոխարեն՝ գնալ լողավազան, թե ոչ, ընկալեք դաշտանի օրերը՝ որպես լրացուցիչ մոտիվացիա: Լողը կօգնի բարելավելու ձեր տրամադրությունը, կազատի սպազմներից և մկաններին կհաղորդի տոնուս: Մի՛ մոռացեք ձեզ հետ մի շիշ ջուր վերցնել. դաշտանի ընթացքում մարմինը ավելի արագ է ջրազրկվում և սպառում հեղուկը։
Գնացեք լողավազան, երբ ցանկանում եք։ Թող ոչ մի միֆ և վախ հետ չպահի ձեր նախընտրած մարզումից։
Նյութի աղբյուր՝ https://sotskiy.am/hy/article/2635