Ալիևի զարմուհին և նրա ամուսինը մեղադրվում են միլիոնավոր դոլարների լվացման մեջ
Advertisement 1000 x 90

Ալիևի զարմուհին և նրա ամուսինը մեղադրվում են միլիոնավոր դոլարների լվացման մեջ

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) բացահայտել է Ադրբեջանից 14 մլն ֆունտ ստերլինգի չափով գումար դուրս բերած ամուսինների անունները:

Ինչպես ասվում է OCCRP-ի հաղորդագրության մեջ, նրանք են երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիևի եղբայր, ակադեմիկոս Ջալալ Ալիևի դուստր Իզզեթ Ջավադովան և նրա ամուսին Սուլեյման Ջավադովը:

OCCRP-ից հայտնում են, որ Ջավադովայի ինքնությունը, որը հայտնի է դիջեյ Միքայելա Ջավ անունով, պարզել հաջողվել է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի բրիտանական բաժանմունքի հետ համատեղ ջանքերի շնորհիվ: Նշվում է, որ կինն իր բեմական կեղծանունը ստացել է 22-ամյա դստեր՝ Միքայելայի անվանումից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ամուսինները վերջին մի քանի տարում հայտնվել են Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության (NCA) հետաքննության կենտրոնում՝ կապված միլիոանավոր ֆունտ ստերլինգ գումարի ծագման հետ:

Գերատեսչության տվյալներով՝ Ջավադովները 20 «մութ» (հիմնականում՝ օֆշորային) ընկերությունից կազմված ցանց են օգտագործել՝ բրիտանական բանկերում գործող հաշվեհամարներին 13.9 մլն ֆունտ ստերլինգ (19.6 մլն դոլար) փոխանցելու համար: Գերատեսչության քննիչները 6 ընկերություն են բացահայտել, որոնք ներգրավված են «Ադրբեջանում փողերի լվացման մեքենայի» գործունեությանը:

NCA-ն ադրբեջանցի ամուսիններին մեղադրոմ է տարբեր երկրներում գործող ընկերությունների ցանցի միջոցով փողերի լվացման գործընթաց իրականացնելու մեջ: