«Շատ եմ մտածել մարդու թերությունների ակունքը գտնելու մասին, և մոտավորապես հասկանում եմ, որ դա արժանապատվության պակասից է:
Մարդու ամենավատ գիծը արժանապատվության պակասն է: Եթե չկա արժանապատվություն, ուրեմն մարդը վախկոտ է, դավաճան է, կաշառակեր ու կաշառատու է, քծնող է, իր հոգսերով զբաղեցնում է ուրիշներին, օգնում է` իմաց տալով, որ քեզ օգնել է: Կաշառք է տալիս, որովհետև վստահություն չունի, արժանապատվություն չունի: Իրեն գովում են` ընդունում է, ստորացնում են` լռում է»:
Գևորգ Սահակյանի էջից