Հայաստանում հուլիսի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 186 նոր դեպք, առողջացել է 78 քաղաքացի, արձանագրվել են մահվան 5 նոր դեպքեր: Մեկ օրում կատարվել է 5 093 թեստավորում: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 1 220 466-ի:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 987 դեպք, որոնցից 217 381 -ն` առողջացած, 4 536-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2 966 պացիենտ: