Հայաստանում կարանտինը կերկարաձգվի, Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Կարապետյանը։
«Մենք նախատեսում ենք կարանտինը երկարաձգելու առաջարկ ներկայացնել։ Ժամկետների մասին լրացուցիչ կհայտնենք»,- ասաց նա։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվել է:
2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չի լինի հուլիսի 1-ից։