Նյու Յորքի մետրոյից ուղևորները լողալով են դուրս եկել
Advertisement 1000 x 90

Նյու Յորքի մետրոյից ուղևորները լողալով են դուրս եկել

Նյու Յորքում հորդառատ անձրևները հանգեցրել են ջրհեղեղի, մետրոյի մի քանի կայարան ջրի տակ է հայտնվել, ճանապարհներն անանցանելի են դարձել, հաղորդում է New York Times-ը: Մետրոյի ուղևորները ստիպված են եղել լողալով դուրս գալ գետնի տակից:

Քաղաքի պատասխանատուները հորդորում են մարդկանց տնից դուրս չգալ, հավաստիացնում են, թե քաղաքի ջրահեռացման համակարգը լավ է աշխատում, պարզապես կարճ ժամանակահատվածում մեծ քանակի տեղումների հետևանքով համակարգը չի հասցնում դրանք հեռացնել:

Օդերևութաբանները տեղեկացնում են, որ տեղումների ևս մի ալիք սպասվում է ուրբաթ օրը, երբ Էլզա մրրիկը կանցնի Նյու Յորքի վրայով:

shantnews.am