Հայաստանում արդեն 92 295 հոգի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ բնակչության մոտ 3.3 տոկոսը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
Ըստ ԱՆ տվյալների՝
- Արագածոտնի մարզում պատվաստվել է 3197 հոգի (2.4 տոկոսը),
- Արարատի մարզում՝ 7981 (3.2 տոկոս),
- Արմավիրում՝ 6175 (2.3 տոկոս),
- Գեղարքունիք՝ 6489 (3 տոկոս),
- Լոռի՝ 5068 (2.4 տոկոս),
- Կոտայք՝ 6564 (2.5 տոկոս),
- Շիրակ՝ 7047 (3 տոկոս),
- Սյունիք՝ 2974 (3.2 տոկոս),
- Վայոց Ձոր՝ 1093 (1.9 տոկոս),
- Տավուշ՝ 2254 (2 տոկոս),
- Երեւան՝ 43 453 (4.2 տոկոս):
Մինչ օրս ՀՀ ներկրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 279 460 դեղաչափ: Պատվաստանյութերի 26.6 տոկոսը (74 400 դեղաչափ) AstraZeneca է, 37.5 տոկոսը՝ ռուսական Sputnik V (105 060 դեղաչափ), 35.7 տոկոսը՝ չինական արտադրության Կորոնավակ (100 000 դեղաչափ):