Նոր հայտարարության մեջ Մեգան Մարքլը եւ արքայազն Հարին հերթական անգամ վիրավորել են թագավորական ընտանիքին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նոր հայտարարության մեջ Մեգան Մարքլը եւ արքայազն Հարին հերթական անգամ վիրավորել են թագավորական ընտանիքին

Չնայած Մեգան Մարքլը եւ արքայազն Հարին պաշտոնապես արձակուրդում են իրենց դստեր՝ Լիլիի ծնվելուց հետո, դա չի խանգարել նրանց հրապարակել նոր հայտարարություն, որը տեղադրվել է իրենց Archewell հիմնադրամի կայքում: Ընդ որում, շատերը տեսել են դրանում քողարկված վիրավորանք թագավորական ընտանիքի հանդեպ։

Իրենց հայտարարության մեջ Սասեքսի դուքսն ու դքսուհին կոչ են արել մարդկանց կարեկցանք ցուցաբերել եւ խնդրել են իրենց պատմություններով կիսվել նրանց հետ: Մեգանը եւ Հարին հայտնել են, որ իրենց առաքելությունն է «նպաստել համակարգային մշակութային փոփոխություններին»: Կարեկցանքը, նրանց կարծիքով, կօգնի փոխել աշխարհը դեպի լավը։

«Մեզ համար կարեկցանքը նշանակում է ավելին, քան բառարանային սահմանումը։ Սա նշանակում է լսել տարբեր համայնքների ու այլ մարդկանց տառապանքների եւ ուրախությունների մասին: Դա նշանակում է, որ դուք պետք է ժամանակ անցկացնեք նրանց հեռանկարները, փորձը եւ կարիքները հասկանալու համար, հիմնվելով այն բանի վրա, թե ինչ են ասում, այլ ոչ թե ենթադրելով, թե ինչ են ուզում: Սա նշանակում է բարձրացնել տարբեր ձայներ եւ մարդկանց հարթակ տալ, որպեսզի նրանք կարողանան կիսել իրենց պատմությունները: Դա նշանակում է, որ պետք է ընդունել այդ նոր ըմբռնումն ու կարեկցանքը եւ դրանք գործի դնել նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն», – հայտարարել են Եղիսաբեթ թագուհու թոռը եւ նրա կինը:

Ինչպես ենթադրում է Daily Express պարբերականը Մեգանի եւ Հարիի այս խոսքերը կարող էին թաքնված կերպով հասցեագրված լինեին թագուհուն եւ ընտանիքի մյուս անդամներին, որոնց նրանք ավելի վաղ մեղադրել էին իրենց կարիքների համար: Մեգանը ասում էր, որ իրեն ոչ ոք չէր լսում պալատում, երբ նա ինքնասպանության եզրին էր: Իսկ Հարին հայտարարել է, որ ընտանիքը նրանց բոլոր բողոքներն ու խնդրանքները դիմավորել է «լիակատար լռությամբ» կամ «լիակատար արհամարհանքով»: Այնպես որ, «տառապանքներին ականջալուր լինելու» կոչերը կարող են լինել արքայազնի հարազատներին ուղղված նուրբ ակնարկներ։

Իսկ Մեգանի ու Հարիի հակառակորդները սոցցանցերում քննադատել են զույգին հերթական «կեղծավոր քարոզի» համար։ Եվ նրանք կոչ են արել իրենց ավելի շատ կարեկցանք ցուցաբերել, այդ թվում՝ Մեգանի հոր՝ Թոմաս Մարքլի հանդեպ, որի հետ նա խզել է բոլոր կապերը եւ անտեսում է նրա աղերսները՝ թույլ չտալով գոնե մեկ անգամ տեսակցել թոռներին:

news.am