Արքայազն Հարին փորձել է թագավորական ընտանիքի կյանքում փոփոխություններ կատարել մինչեւ ապագա կնոջ՝ Մեգան Մարքլի հետ հանդիպումը։ Իսկ ժառանգը հատել է հարազատների վստահության սահմանը։
Թագավորական ընտանիքի փորձագետ Կամիլա Թոմինին վստահ է, որ արքայազն Հարին խնդիրներ ունի թագավորական ընտանիքի հետ շփվելու հարցում, որոնք առաջացել են Մեգան Մարքլի հետ ծանոթանալուց շատ առաջ: Նա միշտ ձգտել է փոխել թագավորական ընտանիքում ընդունված կարգերը, բայց ոչինչ չի ստացվել։ Ավելին, նա հիասթափվել է «իր երկրորդական դերից», հատկապես այն բանից հետո, երբ արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի երեխաները «նրան ցած են մղել գահաժառանգների հիերարխիայից»:
«Հարին եւ Ուիլյամը. ինչն է սխալ» վավերագրական ֆիլմում փորձագետը նշել է, որ Հարին ապստամբել է եւ հարցրել, թե ինչու պետք է հետեւի ընտանիքում թելադրած կանոններին:
Թագավորական կենսագիր Քոլին Քեմփբելն իր հերթին նշել է, որ Սասեքսի դուքս ամուսինները սպառել են Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի համբերության չափաբաժինը:
«Հարին գիտի, որ թագուհին շատ հանդուրժող մարդ է, եւ նա կնոջ հետ օգտվել է այդ հանդուրժողականությունից՝ հույս ունենալով, որ ամեն ինչ կներվի նրանց։ Բայց, ինչպես տեսնում ենք, այդ ժամանակներն ավարտվում են», – նրա խոսքը մեջբերում է Daily Star-ը։
Վերջին տարիներին թագավորական ընտանիքում հարաբերությունները բավականին լարված են, հատկապես Մեծ Բրիտանիայում բնակվող հարազատների եւ արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի միջեւ: Ամուսինները հյուրընկալվել էին հաղորդավարուհի եւ հեռուստաաստղ Օփրա Ուինֆրիի հաղորդմանը եւ արել է մի շարք աղմկահարույց հայտարարություններ է, որոնք ավելի շատ են վրդովեցրել թագավորական ընտանիքին:
news.am