Երգիչ Վալերի Մելաձեի ծնողները 300 հազար ռուբլի են տվել հեռախոսային խարդախներին, հայտնում է Telegram-յան «Baza» ալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
Հուլիսի 8-ին երգչի հորը՝ Շոթա Մելաձեին, անծանոթ կին է զանգահարել։ Ներկայանալով որպես զարմիկ՝ նա պատմել է, թե վթարի հեղինակ է դարձել, որից մարդ է տուժել, եւ այժմ իրեն ազատազրկում է սպառնում։ Խարդախը նաեւ նշել է, որ ոստիկանության բաժանմունքում է եւ հեռախոսը փոխանցել է մարդու, որը ներկայացել է որպես ավագ քննիչ։ Տղամարդը հայտարարել է, որ կնոջն ազատ արձակելու համար մեկ միլիոն ռուբլի է հարկավոր։
Մելաձեի ծնողներն այդքան մեծ գումար չէին կարող ունենալ, այդ պատճառով «ոստիկանի» հետ համաձայնության են եկել 300 հազար ռուբլի վերաբերյալ, որը փոխանցել են անծանոթ տղամարդու, որը նրանց տան մոտ է գնացել։ Գումարը փոխանցելուց անմիջապես հետո Շոթա Մելաձեն զանգահարել է հարազատներին ու պարզել, որ իսկական զարմիկի հետ ամեն ինչ կարգին է։ Տեղի ունեցածի առիթով քրեական գործ է հարուցվել։