Մոսկվայի օդանավակայանում վատ եղանակի պատճառով չեղարկվել է 29 ավիաչվերթ, ևս մի քանիսը հետաձգվել են։
Մոսկվայից դեպի Երևան և հակառակ ուղղություններով ևս թռիչքներ են հետաձգվել, հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքը:
Gazeta.ru կայքը գրել էր, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 7 չվերթ, ևս 7-ը հետաձգվել է։ «Շերեմետևոյում» չեղարկվել է 22 չվերթ, 6-ը՝ հետաձգվել։ Պատճառը Մոսկվայում սպասվելիք ձյունն ու մառախլապատ եղանակն է:
«Վնուկովո» օդանավակայանի չվացուցակում փոփոխություններ չեն գրանցվել։