Ստանդարտ կոգնիտիվ տարիքային տկարացումը եւ դեմենցիան նույն բանը չեն։ Դեմենցիան սովորաբար դանդաղ է զարգանում եւ դժվար է տրվում ախտորոշման, ուստի կարեւոր է իմանալ պոտենցիալ ախտանշանների ամբողջ սպեկտրը։ Մասնագետների խոսքով՝ դեմենցիայի ամենավաղ նշանների մի մասը կարելի է նկատել ամենօրյա գործունեության ընթացքում, խոսակցության ժամանակ։
Ցանկացած մարդ կարող է երբեմն մոռանալ այս կամ այն բառը խոսելու ժամանակ։ Բայց Տասմանիայի համալսարանի (Ավստրալիա) կոգնիտիվ նեյրոկենսաբան, դոկտոր Մարի Ֆերոուն նշում է, որ դեմենցիա ունեցող մարդիկ հաճախ են բախվում այդ խնդրին։ Ավելի հաճախ նրանք սկսում են ոչ ճիշտ օգտագործել բառերը՝ անգամ չնկատելով դա։ Օրինակ, «կարտոֆիլը տուր»-ի փոխարեն մարդը կարող է ասել՝ «տուր խնձորը»։
Դեմենցիայի որոշ տեսակների դեպքում լեզվական խնդիրները կարող են լինել առաջին նկատելի ախտանշանները։ Դրանք ճակատաքունքային դեմենցիան (ՃՔԴ) եւ Ալցհեյմերի հիվանդությունն են։
Եվ եթե նկատել եք ձեր կամ մերձավորներից որեւէ մեկի մոտ նման խնդիր, գուցե, արժե խորհրդակցել նեւրոպաթոլոգի հետ։