Երեխաների եւ դեռահասների մոտ COVID-19-ից մահվան ռիսկը ծայրաստիճան ցածր է, սակայն կորոնավիրուսային վարակը մեծացնում է լուրջ բարդությունների հավանականությունը արդեն գոյություն ունեցող հիվանդություններով եւ ծանր հաշմանդամությամբ երիտասարդների մոտ: Այս մասին հայտնում են Լիվերպուլի համալսարանի գիտնականները, ովքեր հրապարակել են նոր հետազոտության արդյունքները medRxiv պրեպրինտերի ռեպոզիտորում:
Ըստ MedicalXpress-ի՝ հետազտություններից մեկի նախնական արդյունքները վկայում են, որ Անգլիայում համավարակի առաջին տարվա ընթացքում (մինչեւ 2021 թվականի փետրվարի վերջ) COVID-19-ով վերակենդանացման բաժանմունք է ընդունվել մինչեւ 18 տարեկան 251 դեռահաս: Դա նշանակում է, որ Անգլիայում այս տարիքային խմբի մարդիկ այդ ընթացքում 50-ից 1 000 հնարավորություն ունեին հայտնվել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում COVID-19-ի պատճառով: 309 երիտասարդ վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել բազմահամակարգային բորբոքային համախտանիշով, ինչը համապատասխանում է 38.911-ից 1-ի բացարձակ ռիսկին:
Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ 25 երեխա եւ երիտասարդ մահացել է կորոնավիրուսով վարակման արդյունքում, ինչը համապատասխանում է 481.000 կամ մոտ 2 միլիոն մարդուց 1-ի COVID-19-ից մահվան բացարձակ ռիսկին:
Երրորդ հետազոտության հեղինակները ցույց են տվել, որ մահվան պահին կորոնավիրուսի թեստի դրական արդյունքով երեխաների եւ երիտասարդների միայն 40 տոկոսն է իրականում մահացել այդ վիրուսից: Հետաքրքիր է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ գիտնականներն ավելի մեծ ռիսկեր էին հայտնաբերում լուրջ բժշկական խնդիրներ ունեցող որոշ խմբերի համար, բարդությունների կամ մահվան հավանականությունը ցածր էր մեծահասակների մոտ նկատվող ռիսկերի համեմատ: