Ինչպե՞ս ազատվել որովայնի շրջանում ճարպից. Մասնագետի խորհուրդները
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս ազատվել որովայնի շրջանում ճարպից. Մասնագետի խորհուրդները

Ավելորդ քաշը եւ, մասնավորապես, որովայնի շրջանում ճարպը բացասաբար է ազդում առողջության վրա, պնդում է բժիշկ դիետոլոգ Օլգա Դեդկովան:

Նա պատմել է ՌԻԱ Նովոստի-ին, որ ճարպակալման դեպքում աբդոմինալ ճարպը (որովայնի շրջանում ճարպ, վիսցերալ ճարպ) ավելի վտանգավոր է, քան կոնքի շրջանում ճարպը, որը չեզոք ազդեցություն ունի առողջության համար ու ունի միայն կոսմետիկ էֆեկտ:

«Աբդոմինալ ճարպակալումը նշանակում է, որ որովայնի շրջանում կենսական կարեւոր օրգանները պարուրված են ճարպով: Այդպիսի ճարպակալումը փոխում է մետաբոլիզմը եւ, մասնավորապես, նպաստում է զարկերակային հիպերտոնիայի զարգացմանը, սրտի հիվանդությունների առաջացմանը: Այն ախտորոշվում է, եթե իրանը գերազանցում է 90 սանտիմետրը: Երբ ճարպը կուտակվում է ենթաստամոքսային գեղձի եւ լյարդի ներսում, առաջանում է 2-րդ տիպի շաքարային դիաբետ, լրայդի ճարպակալում եւ անգամ լյարդի անբավարարություն»,-ասել է գլխավոր մասնագետը:

Նրա խոսքով՝ վիսցերալ ճարպի խնդիրը չի հաջողվի լուծել վիրաբուժական ճանապարհով: Լիպոսակցիայի ընթացքում կարելի է հեռացնել միայն մաշկի տակ գտնվող ճարպը, սակայն ոչ վիսցերալ ճարպը, որը գտնվում է օրգանների շուրջ: Վերջինից ազատվելու համար պետք է փոխել կենսակերպն ու ներառել օրվա ռեժիմում ֆիզիկական մարզումները:

«Դեիտան պետք է նշանակի մասնագետը. նա կգնահատի սննդակարգն ու կնշանակի դիետա օրական առնվազն 1500 կալորիայի սահմանափակմամբ: Եթե կա աբդոմինալ ճարպակալում, պետք է անհապաղ նիհարել ամսական մինչեւ 2,5 կիլոգրամ: Փոխվող մետաբոլիզմը բարդ խնդիր է լյարդի համար, որն արդեն ծանրաբեռնված է ներքին ճարպով: Հաճախ բժիշկները քաշի շտկման համար նշանակում են դեղամիջոցներ, քանի որ աբդոմինալ ճարպակալումը բարդանում է ուղեկցող հիվանդություններով»,-ասել է Օլգա Դեդկովան:

Ինչ վերաբերում է մարզումներին, անօգուտ է ձգել որովայնի պրեսը աբդոմինալ ճարպակալման դեպքում: Դրա փոխարեն անհրաժեշտ է քայլք, հեծանվավազք եւ լող: Կարեւոր է մարզվել շաբաթական 3-4 անգամ օրական 30-40 րոպե: Օրգանիզմում ճարպի այրման գործընթացը գործարկվում է օրգանիզմում ոչ շուտ, քան մարզումները սկսելուց 30 րոպե անց:

«Տեսանելի արդյունք դուք կտեսնեք երկու ամիս անց: Հինգ ամսից ձեզ կհաջողվի կորցնել շուրջ 10 կիլոգրամ. այդ թիվը իրատեսական է, քանի որ նիհարելու գործընթացը կապված է մետաբոլիզմի փոփոխության եւ հաճախակի ուղեկցվող դիետաների դադարի եւ հրաժարումների հետ»,-ասել է մասնագետը:

med.news.am