Ի՞նչ ախտանշանների դեպքում կարելի է կասկածել ստամոքսի քաղցկեղի մասին
Advertisement 1000 x 90

Ի՞նչ ախտանշանների դեպքում կարելի է կասկածել ստամոքսի քաղցկեղի մասին

Շատ պացիենտներ, որոնց մոտ հետագայում հայտնաբերվել է սռամոքսի քաղցկեղ, դժգոհում էին կլլման դժվարությունից կամ դիսֆագիայից։ Այս մասին նշել են Cancer Research UK բժշկական կազմակերպության մասնագետները։

Ինչպես ներկայացնում է Daily Express-ը, այս հիվանդության դեպքում կլլման ժամանակ կարող է զգացվել նաեւ ցավոտ այրոց կամ անգամ ցավ։

Ուռուցքի առաջացման նշան կարող է լինել նաեւ զգացողությունը, որ սնունդը մշտապես մնում  է կոկորդում կամ կրծքում։ Միեւնույն ժամանակ, այդ ախտանշանն ինքնին կարող է լինել մի ամբողջ շարք հիվանդությունների ցուցիչ։

Բժիշկները խորհուրդ են տալիս դիմել բժշկի նաեւ ստամոքսի անանցանելիության ժամանակ։ Ստամոքսի քաղցկեղ ունեցող պացիենտների մոտ այն կարող է շարունակվել ավելի քան 3 շաբաթ։

news.am