Սուպեր Ժորիկի «Меня прёт от тебя» տեսահոլովակի բացառիկ բեքսթեյջն ու Գալուստյանի հետ հեշտ «լեզու գտնելու» բանաձեւը (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սուպեր Ժորիկի «Меня прёт от тебя» տեսահոլովակի բացառիկ բեքսթեյջն ու Գալուստյանի հետ հեշտ «լեզու գտնելու» բանաձեւը

Միխայիլ Գալուստյանն օրերս Սուպեր Ժորիկ նախագծի շրջանակում ներկայացրեց իր նոր՝ «Меня прет от тебя» տեսահոլովակը: Ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի հումորիստներից մեկն իր նոր աշխատանքի շրջանակում համագործակցել է հայկական թիմի հետ: Տեսահոլովակի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադեւոսյանը, հերոսուհիներից մեկը՝ Մարիա Մաթեւոսյանը՝ Մաշա Մատվեեւեան, իսկ ոճաբանը՝ Արայիկ Գաբաջյանը:

«Իսկապես, սա արդեն իմ երրորդ համագործակցությունն է Սուպեր Ժորիկի հետ: Նախորդ նկարահանումները եւս տեղի էին ունեցել Սոչիում, բայց այս անգամ եղանակը որոշել էր դժվարեցնել մեր գործը, ինչն անհանգստություն էր ստեղծել բոլորիս՝ ռեժիսոր Գրիգոր Գասպարյանի, օպերատոր Սուրեն Թադեւոսյանի ու դերասանուհիներ Աննան Բուզովայի ու Մարիա Մատվեեւայի համար»,-պատմեց Սոֆիան՝ հավելելով, որ տեսահոլովակում Մաշա Մատվեեւայի թեկնածությունն առաջարկել է Գարիկ Մարտիրոսյանը: «Քանի որ Մաշան իդեալական համապատասխանում էր այդ դերին, իսկ Գարիկը համառորեն պնդում էր հենց նրան ընտրել, նրա մասնակցության վերաբերյալ հարցը միաձայն ընդունվեց»:

Ամբողջությամբ՝ news.am