Մեգան Մարքլի ահից արքայազն Չարլզը հրաժարվել է որդու հետ ընթրիքից
Advertisement 1000 x 90

Մեգան Մարքլի ահից արքայազն Չարլզը հրաժարվել է որդու հետ ընթրիքից

Եղիսաբեթ II թագուհու որդին՝ արքայազն Չարլզը, փորձել է հաշտվել իր կրտսեր որդու՝ Հարիի հետ, սակայն չի կարողացել դա անել նրա կնոջ՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի ահից:

Թագավորական ընտանիքում հարաբերությունները հարթել գահաժառանգը ծրագրել էր արքայադուստր Դիանայի պատվին հուշահամալիրի բացումից հետո։ Սակայն հանգամանքները փոխվել են, եւ արքայազն Չարլզը չեղյալ է հայտարարել որդու հետ հանդիպումը:

Ընտանեկան ընթրիքը պետք է դեմ առ դեմ ձեւաչափով անցներ բացառապես հոր եւ որդու միջեւ կապ հաստատելու նպատակով։ Հայտնի է, որ ամերիկյան հեռուստաաստղ Օփրե Ուինֆրիի սկանդալային հարցազրույցից հետո հարազատները գրեթե դադարել են շփվել: Ընտանիքի եւ դաստիարակության մեթոդների մասին Հարիի եւ Մեգան Մարքլի հայտնությունները ցնցել են արքայազն Չարլզին:

Թագավորական ընտանիքի մերձավորների տեղեկություններով՝ ընթրիքը չեղյալ է հայտարարվել ամենավերջին պահին: Պաշտոնապես նման որոշման պատճառը չի բացահայտվել։ Սակայն որոշ ժամանակ անց հայտնի է դարձել, որ Եղիսաբեթ II-ի որդին վախենում է իր հարսից։ Բուքինգհեմյան պալատի հասցեին բոլոր մեղադրանքներից հետո նա անհանգստանում է, որ կարող է ավելորդ բան ասել։

«Չարլզը վախենում է ընթրիքից այն պատճառով, որ կարող է ինչ-որ անփութություն գործել, իսկ Սասեքսի դքսուհին կարող է սխալ մեկնաբանել նրա գործողությունները»,-հայտնել է բրիտանական ԶԼՄ-ների աղբյուրը:

Թագավորական ընտանիքի փորձագետ Կամիլա Թոմինին հարցազրույցներից մեկում պատմել է, որ միապետների տարաձայնությունները տեղի են ունեցել հայտնի հարցազրույցից երկար ժամանակ առաջ եւ նույնիսկ արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի ծանոթությունից առաջ: Մասնագետի խոսքով՝ արքայազն Չարլզի կրտսեր որդին վաղուց սպառել է հարազատների վստահության լիմիտը։

news.am