Այսօր Հայաստանի շրջանների զգալի մասում, հուլիսի 16-18-ը հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ։
«Հուլիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, 16-19-ը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։
Առաջիկա մի քանի օրերին (հուլիսի 16-ը ներառյալ) անձրև կտեղա նաև Երևանում։ Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +29-ից +31-ի սահմանում, գիշերը կնվազի մինչև +17-ից +19: